Վրացի գեներալ Ռոման Դումբաձեի գնդակահարության գործով ձերբակալվածներին կասկածում են նաեւ ծագումով Հայաստանից գործարար Տիգրան Հովհաննիսյանի սպանության մեջ: Վերջինս արտաքնապես նման էր գեներալին:
Ինչպես LifeNews-ին հայտնել է քննությանը մոտ հավաստի աղբյուրը, Հովհաննիսյանը սպանվել էր Մարշալ Ժուկովի պողոտայում, այն տան մոտ, որտեղ ապրում էր սպանված գեներալ-մայորի քեռին` Թենգիզ Դումբաձեն: Մարդասպանները ՊԱՏ-ի տվյալների բազայի միջոցով պարզել են հասցեն, որտեղ գրանցված է Դումբաձեին պատկանող «Տոյոտա Լենդ Կրուզեր»: Նույն շենքում էլ նրանք սպանել են Հովհաննիսյանին, ով նման էր Դումբաձեին:
Գրիլի վաճառքի կետի սեփականատեր Հովհաննիսյանի վրա հարձակումը տեղի էր ունեցել ապրիլի 17-ի առավոտյան: Մարդասպանները 10-րդ հարկում սպասել են Հովհաննիսյանին եւ դուրս գալուն պես սպանել:
Նշենք, որ մայիսի 21-ին հանցագործները կատարել էին պատվերը եւ սպանել նաեւ Ռոման Դումբաձեին` մի քանի ականատեսների աչքի առջեւ: Գործով չորս մարդ է ձերբակալված, բոլորն էլ վրացիներ:




























