Թայլանդում ձերբակալվել է բելգիական հացավոր խմբավորման ղեկավար Մարկ դե Շութերը, ով կապեր է ունեցել մի շարք երկրներում հանցավոր շրջանակների հետ, այդ թվում` Հայաստանի:
57-ամյա Շութերը երկուշաբթի ձերբակալվել է թայվանական ոստիկանության կողմից` Բելգիական դեսպանատան խնդրանքով: Դե Շութերը պնդում է իր անմեղությունը:
Ինչպես հաղորդում է «The Nation»-ը, նա Բելգիայում հինգերորդ ամենաորոնվող հանցագործն էր, եւ ներգրավված էր խոշոր քրեական գործերում` կողոպուտ, խաբեություն, թմրանյութերի մաքսանենգություն, փողերի լավացում, սեփական կնոջ սպանություն: Ենթադրվում է, որ նա կապված է եղել Իտալիայում, Իսրայելում, Նիդեռլանդներում, Իռլանդիայում եւ Հայաստանում հանցավոր շրջանակների հետ:


























