Gallup-ի տվյալներով, Ադրբեջանում հարցվածների 70 տոկոսը դժգոհություն է հայտնել աշխատանք որոնելու պայմաններից եւ նշել, որ անցած տարին չափազանց բարդ է եղել: Միայն 18 տոկոսն է նշել, որ 2011 թվականը հաջող էր աշխատանք որոնելու առումով, մնացած 12 տոկոսը դժվարացել են պատասխանել:

Ադրբեջանի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գալիբ Թողրուլը հայտնել է, որ Ադրբեջանում գործազրկությունը լուրջ խնդիր է, իսկ ամենախոցելի խումբը երիտասարդներն են: Նա նաեւ նշել է, թե պաշտոնական վիճակագրության համաձայն` 2012թ. Ադրբեջանում 248 հազար գործազուրկ կա: