70 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել հուլիսի 28-ին Շվեդիայի կենտրոնական Եվլե քաղաքում, իրար են բախվել հատապտուղ հավաքողների երկու խմբեր:

Ինչպես հաղորդում է The Local-ը, բախման պատճառ է դարձել հատապտուղների համար վեճը, քանի որ այս ամռանը Շվեդիայում բերքը շատ քիչ է: Ոստիկանությունը չի դատապարտել երկու աշխատակիցներին, որոնք նախընտրել են չմիջամտել: Ծեծին մասնակցել են ներգաղթյալներ Բուլղարիայից, որոնք սեզոնային աշխատանքի են մեկնում Շվեդիա:

Միջադեպից հետո ոստիկանները քաղաքից վտարել են մոտ երեք տասնյակ մարդու, մեկին ձերբակալել են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, սակայն երկու օր անց բաց են թողել: Բուլղարիայի 43-ամյա մի բնակիչ դիմել է հիվանդանոց:

Բուլղարիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ համատեղ ուժերով Շվեդիայից վտարել են 130 մարդու: