ԱՄՆ-ում վիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար։ Նոր շտամը հայտնաբերվել է փոկերի մոտ, եւ կրում է H3N8 համարը։ Այն «թռչնի գրիպի» նոր մուտացիա է։

Ամենայն հավանականությամբ նախորդ տարի Նոր Անգլիայի ափերի մոտ հսկայական քանակությամբ սատկած փոկերը դարձել են հենց H3N8-ի զոհը։

Ըստ հետազոտողների 2002թ. հայտնաբերված «թռչնի գրիպին» հաջողվել է մուտացիայի ենթարկվել եւ այժմ այն նաեւ կաթնասունների համար է վարակիչ։ Բացի նշված փաստարկից, վիրուսի նոր շտամը ավելի հեշտ է փոխանցվում եւ ավելի ծանր հետեւանքներ է թողնում։

Նշենք, որ «թռչնի գրիպը» մարդու համար վարակիչ է, սակայն թռչնից մարդուն է փոխանցվում միայն անմիջական շփման դեպքում։ Սակայն մահացությունը ավելի շատ բացառություն էր, քան բնական հետեւանք։ H3N8 վիրուսը կարողացել է այնպես մուտացիայի ենթարկվել, որ ավելի հեշտությամբ է փոխանցվում, իսկ վարակելու դեպքում վնասում է շնչառական օրգաններում առկա սպիտակուցների կառուցվածքը, տեղեկացնում է NewsProm.Ru։

Այնուամենայնիվ մասնագետները դեռ վստահ չեն, որ վիրուսը կարող է մարդուն վարակել, եւ վարակելու դեպքում ի՞նչ հեւետեւանքներ կունենա օրգանիզմի վրա։