Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կոչ է արել արձագանքել Տաջիկստանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ գնահատական տալ ՀԱՊԿ կազմից դուրս գալու մասին Ուզբեկստանի որոշմանը։
«Առաջիկայում կկայանա դեկտեմբերյան հանդիպումը, եւ ես կցանկանայի ձեզնից իմանալ ՀԱՊԿ անդամ Տաջիկստանում իրավիճակի մասին։ Իրավիճակը բարդ է»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հետաքրքրվել է Ուզբեկստանի դիրքորոշման վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայից։ «Ինչպիսի՞ դիրքորոշում է, եւ ի՞նչ հիմքեր ունի։ Սա նախկինի նման է, թե ավելի լուրջ է»,- ավելացրել է նա, տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
Նիկոլայ Բորդյուժան իր հերթին նշել է, որ ներկայումս արձանագրվող միտումները «վկայում են այն մասին, որ հետխորհրդային տարածքում եւ դրա շուրջ իրավիճակը սրվում է»։




























