Նյույորքյան Limited Run ընկերությունը պարզել է, որ Facebook-ում իր ընկերության գովազդի վրա կատարված քլիքերի 80 տոկոսը կատարվել է գրանցված կեղծ էջերից։ Ընկերությունն այս հանգամանքը պարզելուց հետո Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որ երկու շաբաթից նախատեսում է ջնջել իր էջը։ Limited Run-ը նաեւ իր դժգոհությունն է հայտնել այն կապակցությամբ, որ Facebook-ը թույլատրել է ընկերության էջի անվանումը փոփոխել միայն այն դեպքում, եթե Limited Run-ը ավելացնի գովազդի իր բյուջեն նվազագույնը մինչեւ 2000 դոլար։
Лента.Ру-ն տեղեկացնում է, որ ընկերությունը Facebook-ի աշխատակիցներին անվանել է «սրիկաներ» եւ հայտնել, որ հետագայում բրենդի առաջխաղացումը կշարունակի Twitter սոցիալական ցանցում։
Facebook-ն արդեն արձագանքել է այս հայտարարությանը։ Սոցցանցի երկայացուցիչները տեղեկացրել են, որ Facebook-ում հատաքննություն է սկսվել բոտերի (կեղծ գրանցված ավտոմատ գործող պրոֆիլներ) կապակցությամբ, եւ ավելացրել են, որ Facebook-ում էջի անվանման փոփոխությունը անվճար է կատարվում, եւ Facebook-ը երբեք Limited Run-ին չի առաջարկել դրա դիմաց վճարել։
Նշենք, որ Limited Run-ը Facebook-ում գովազդային արշավ էր սկսել, որի վճարումը կատարվում էր յուրաքանչյուր քլիքի դիմաց։




























