Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ 2012թ. հունվար-հունիսին  1961 է եղել` 2011թ. հունվար-հունիսին արձանագրված`1567 –ի համեմատ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Ինչ վերաբերում է առանձին հանցատեսակներին, ապա 2012  հունվար-հունիսին, ինչպես եւ 2011թ.-ի հունվար-հունիսին սպանություն` 28  դեպք է արձանագրվել:

2012թ.-ի նույն ժամանակահատվածում` սպանության փորձի` 17 դեպք`  2011թ.-ի`  20 դեպքի համեմատ: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը 2012թ` 690,  2011թ-ի նույն ժամանակահատվածում`  629,  որից  ծանր 2012թ-ին` 82 , 20112-ին` 92:  Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ 2012թ-ին`  58,  2011թ-ին`  42, որից` բռնաբարություն եւ բռնաբարության փորձ` 2012թ. նույն ժամանակահատվածում 12, 2011թ. նույն ժամանակահատվածում`  5:

Մարդու (անձի) դեմ ուղղված այլ հանցագործություններ 2012թ.-ին` 1168 , 2011թ.-ին` 848: