Ընտանեկան խնդիրների հողի վրա, մասնավորապես` երեխաներին տեսակցելու եւ չամուսնալուծվելու հարցով կնոջ հետ վիճաբանելու պատճառվ տղամարդը ցանկացել է իրեն հրկիզել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:
Դեպքը տեղի է ունեցել այսօր` հուլիսի 31-ին,ժամը 12.55-ին, Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Լեփսիուսի 6-րդ փողոցի 39 շենքի թիվ 2 բնակարանում:
«Ռոյալ» տաքսի ծառայության վարորդը, 35-ամյա Մովսես Թ-ն կնոջ` 30-ամյա Վարդուհի Կ-ի հետ երեխաներին տեսակցելու եւ չամուսնալուծվելու խնդրով վիճաբանութjան ժամանակ ձեռքին եղած «Բջնիի» պիտակով պլաստմասե տարայով բենզինով սպառնացել է ինքն իրեն հրկիզել:
Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները: Նրանց փոխանցմամբ` տղամարդը բերման է ենթարկվել բաժին, իսկ 1 լ տարողությամբ պլաստմասե տարայով բենզինը առգրավվել է: Կատարվում է հետաքննություն:


























