Հոլանդացի հետազոտողներ Ալի Սալահն ու Թեո Գեւերսը ծրագիր են ստեղծել, որը թույլ է տալիս պարզել մարդու տարիքը միայն նրա ժպիտի օգնությամբ: Իսկ ավելի երիտասարդ երեւալու համար գիտնականները սովորական մի խորհուրդ են տալիս` հաճախ ժպտալ: Սակայն, ըստ գիտնականների, դա կարող է օգնել միայն 40-ից բարձր տարիք ունեցողներին:
Նախագծին մոտ 500 կամավորներ են մասնակցել: Փորձի ամսնակիցների տարիքը տատանվել է 8-ից 70-ի սահմաններում: Փորձի ժամանակ նրանք տարբեր ժեստեր են ցուցադրել, ապա գիտնականները համակարգչային մոդելավորման միջոցով գրանցել են նրանց տարիքը:
Երբ գիտնականները զուգահեռ փորձեր են արել, համակարգիչն անթերի է գործել, մինչդեռ մարդիկ միջինը 6-7 տարի սխալվել են միմյանց տարիքն ասելիս:




























