«Արմավիա» ընկերությունը լրացուցիչ չվերթներ է սկսում դեպի Սիրիա:

Ընկերության լրատվական ծառայության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. «ՉնայածՍիրիայում եւ մասնավորապես Հալեպ քաղաքում ընթացող կռիվներին՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ցուցաբերելով հայրենասիրություն , սիրիահայ մեր հայրենակիցներին  պատերազմական  գոտուց դուրս բերելու  նպատակով իր բարեկամական ձեռքն է մեկնում:

«Արմավիա» ավիաընկերությունը նախատեսում է  օգոստոսի  1-ից  իրականացնել լրացուցիչ  չվերթ  Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ:  Լրացուցիչ չվերթներ  նախատեսվում են իրականացվել նաեւ  օգոստոսի 8-ին, 15-ին,  22-ին եւ 29-ին:  Չվերթները կիրականացվեն 108  տեղանոց «Բոինգ» օդանավով»: