Պարֆյումերները որոշել են միանալ իդեալական չափերի համար մղվող պայքարին։ Ֆրանսիական Robertet օծանելիքի տունը եւ կոսմետիկայի Veld՝s ընկերությունը ստեղծել են աշխարհում առաջին բույրը նիհարելու համար:
Prends-moi անունը կրող օծանելիքը ստեղծվել է նեյրոկոսմեթոլոգիայի եւ օլֆակտոթերապիայի շրջանում վերջին ձեռքբերումների հիման վրա: Բույրը պարունակում է հատուկ բաղադրիչներ, որոնք մաշկի հետ շփումից ազատում են բետա-էնդորֆին հորմոնը, ինչն ազդում է ախորժակի վրա, սակայն լավացնում է ինքնազգացողությունը:
Կոֆեինի, կարնիտինի եւ սպիրուլինի կոմբինացիան բաղադրությունում գործի է դնում ճարպերի քայքայման մեխանիզմը: Հոտի թեստավորմանը մասնակցել են մի քանի տասնյակ 18-70 տարեկան կանայք, ովքեր փորձի ընթացքում դիետա չեն պահպանել: Նրանց 75 տոկոսը նշել է, որ օծանելիքի օգտագործումից հետո ուտելու ցանկությունը նվազում է ամբողջ օրվա ընթացքում, իսկ 73 տոկոսի խոսքերով՝ օծանելիքն օգտագործելուց հետո ամբողջ օրը զվարթ տրամադրությամբ են անցկացրել։
Woman.ru տեղեկացնում է, որ Prends-moi-ն զրկված չէ նաեւ պարֆյումերային ապրանքի սովորական հատկանիշներից: Նա պատկանում է ծաղկա-մրգային բույրերին՝ բերգամոտի, մանդարինի եւ գրեյպֆրուտի նրբերանգներով:




























