Հուլիսի 31-ին, ժամը 18.41-ին ահազանգ է ստացվել, որ «Մոթել» հանգստյան տան մոտակայքում` լողափից մոտ 200 մ հեռավորության վրա, նկատել են շրջվող հեծանվանավակ, որից ջուրն են ընկել երեք քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Արագածոտնի մարզի կոշ գյուղի բնակիչներ` 41-ամյա Սամվել Դավթյանին, 42-ամյա Եղիշ Անտոնյանին եւ 35-ամյա Գեւորգ Ռաֆայելյանին: Տուժածները բուժօգնության կարիք չեն զգացել:


























