Ռուսաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է գործարար Միխայիլ Պրոխորովի նախաձեռնությամբ ստեղծված «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը: Քաղաքական ուժը գրանցվել էր դեռ հուլիսի 19-ին, իսկ այժմ մտցվել է ռեեստրի մեջ:

RBC-ի փոխանցմամբ, կուսակցության ղեկավար մարմինը Դաշնային քաղաքական կոմիտեն է լինելու, իսկ դրա նախագահը Ելենա Բուլավսկայան է:

Նշենք, որ դեռ հունիսի 4-ին կայացած ասուլիսում Պրոխորովը հայտարարել էր, թե Ռուսաստանին նոր տիպի քաղաքական կուսակցություն է հարկավոր: Ի դեպ, նա կուսակցության մեջ ընդգրկված չէ: