ԱՄՆ-ի բնակիչ Էդվարդ Հեյնեն, ով 101 տարեկան է, իր 85-ամյա կնոջը նվիրել է Chevrolet Volt հիբրիդային ավտոմեքենա, փոխանակելով այն իր Jaguar-ի հետ: Բանը նրանում է, որ Հեյնեն արդեն 3 տարի է, ինչ տարիքի պատճառով չի նստում իր Jaguar-ի ղեկին, իսկ կինը շարունակում է մեքենա վարել:
Ինչպես հաղորդում է NEWSru.com հղում կատարելով Caroll County Times, ամուսինները որոշել են տեխնիկական առաջընթացին համաքայլ գնալ եւ գնել էկոլոգիապես առավելագույն մաքուր ավտոմեքենա։ Chevrolet Volt ԱՄՆ-ում ամենահանրահայտ հիբրիդային ավտոմեքենան է:
Հեյնեն նշել է, որ դա իր կնոջ ընտրությունն է, ով ավելի առաջադիմական է տեխնոլոգիաների մեջ, քան ինքը:
Նշվում է, որ Հեյնեն առաջին անգամ նստել է ղեկին 16 տարեկանում, իսկ առաջին մեքենան ձեռք է բերել 1937 թ., դա եղել է Ford –ը: Նա պնդում է, որ իր 82 տարի մեքենա վարելու ընթացքում ինքը վթարի է ենթարկվել ընդամենը 4 անգամ, իսկ վթարները եղել են մանր, գրում է Motor.ru.-ն:




























