Twitter սոցիալական միկրոբլոգից օգտվողների թիվը այս տարվա հունիսին անցել է կեսմիլիարդից: Ըստ Lenta.ru-ի՝ այսպիսի տվյալներ է ներկայացրել Semiocast ընկերությունը:
Տվյալների համաձայն՝ Twitter-ից օգտվողների 141,8 մլն-ը ԱՄՆ-ից են, դա ողջ լսարանի 27,4 տոկոսն է:
Ռուսաստանը 10 մլն գրանցվածներով գտնվում է 14-րդ տեղում: Սակայն Ռուսաստանին զիջում են Գերմանիան, Ֆրանսիան եւ Հարավային Կորեան:
Twitter-ից ամենաակտիվ օգտվողների թվում են նաեւ ինդոնեզացիները։ Ինդոնեզիան վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ մայրաքաղաք Ջակարտան միկրոբլոգից ամեանաակտիվ օգտվող քաղաքն է։




























