Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում հարուցվել է քրեական գործ մի կնոջ նկատմամբ, ով գազանաբար ծեծել է իր ընկերուհու փոքր աղջկան: Հաշվեհարդարի պատճառ է դարձել  մանկական  չարաճճիությունը։ Երեխան խառնել է հեռուստացույցի ալիքները՝ խաղալով հեռակառավարման վահանակի հետ:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Չերնյախովսկի շրջանի Պոկրովսկոյե գյուղի 29-ամյա բնակչուհին հնարավոր է 10 տարով ազատազրկվի` 1 տարի 7 ամսեկան աղջնակին ծեծելով մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: միջադեպը տեղի է ունեցել  Պոկրովսկոյե գյուղի տներից մեկում: Կնոջ ընկերուհին աշխատանքի ժամերին փոքրիկին թողել է նրա տանը, որպեսզի վերջինս հետեւի մանչուկին։

Դայակը երեխայի չարաճճիությունից այնպես է կատաղել, որ նա երեխային բռնել է շորից եւ  նետել հատակին այնպես, որ աղջիկը  գլխով հարվածել է մետաղե տաքացուցիչին եւ կորցրել գիտակցությունը:

Հետագայում տուժածին տեղափոխել են Կալինինգրադի շրջանային մանկական հիվանդանոց:

Բժիշկները ախտորոշել են ուղեղի ցնցում, ներքին օրգանների վնասվածքներ եւ բազմաթիվ  կապտուկներ մարմնի վրա: Երեխան հիվանդանոց է տեղափոխել կոմայում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»: