Վերջերս անցկացված  հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները եկել են եզրակացության, որ գեղեցիկ սեռի ծխող ներկայացուցիչների մոտ անկողնում «գործերը ավելի լավ են», քան նրանց, ով գերադասում է վարել առողջ ապրելակերպ:

Ինչպես հաղորդում է ՄեդիաԻնֆոն  MediaInfo, գիտնականները համոզված են, որ ծխող կանայք ունեն ավելի բարձր լիբիդո, քանի որ նիկոտինը խթանում է տեստոստերոն հորմոնի արտադրանքը, որը պատասխանատու է  լիբիդոյի համար:

Տեխաս նահանգի նարկոլոգները հարցում են անցկացրել 20-37 տարեկան 19000 ամերիկուհիների շրջանում, որոնցից 50 տոկոսը վարում է առողջ ապրելակերպ, իսկ 50 տոկոսը 3-10 տարվա ծխողներ են եղել:

Պատասխանելով հետազոտողների  հարցերին, ծխող կանանց մեծամասնությունը իրենց սեքսուալ կյանքը  բնութագրել է, որպես բավականին ակտիվ, այն դեպքում, երբ չծխող ռեսպոնդենտները  գտել են, որ այն իրենց մոտ ավելի շուտ պասիվ է:

.