Պյատիգորսկում ձերբակալել են 9-ամյա Անի Պրոկոպենկոյի բռնաբարության եւ սպանության կասկածյալին: Տղամարդը 40 տարեկան է, նա բազմիցս դատված է եղել սեռական բնույթի գործողությունների համար եւ ազատվել է մեկ ամիս առաջ: 

Ստավրոպոլի երկրամասի իրավապահ մարմիններում «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են, որ արդեն ապացույցներ կան աղջկա սպանությանը նրա մասնակցության վերաբերյալ:

Քննիչները ստուգել են ավելի քան 100 կասկածյալի: Սկզբնապես վարկած էր տարածվել, որ աղջիկը տղամարդկանց հետ նամակագրություն է ունեցել սոցցանցերում, եւ  մանկապղծին փնտրում էին այդ շրջանակներում: Սակայն հետագայում քննիչները հերքել են այդ տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ աղջկա մարմինը հայտնաբերվել էր հուլիսի 25-ին` Մաշուկ լեռան վրա: Աղջկան բռնաբարել եւ խեղդել էին:

Մարմինը հայտնաբերելուց մի քանի օր անց հաղորդվել էր կասկածյալի` Պյատիգորսկի կառույցներից մեկի պահակի ձերբակալման մասին:

Նրան ձերբակալել էին ենթադրյալ մարդասպանի նմանությունից ելնելով, սակայն փորձաքննությունը չէր հաստատել նրա մասնակցությունը սպանությանը: