Պետերբուրգի Նեւա գետի վրա օգոստոսի 1-ի գիշերը սուզվել է զբոսանքի արագանավ: Նավակում եղել են 15 մարդ, որոնցից 13-ն ուղեւորներ են եւ անձնակազմի 2 անդամներ: Բոլորը փրկվել են, արագանավն անցել է ջրի տակ: 

10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն լուրջ վնասվածքներ չունեն:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել ժամը 1:57-ին` Պետերբուրգի կենտրոնական շրջանում, Նեւայի եւ Ֆոնտանկայի միացման կետում: Բախվել են  «Ռոսսի» տեսակի արագանավը եւ «Կիլարվի» բեռնանավը: Արագանավը շրջվել է: 

Բեռնանավը կանգնեցվել է գետային  կայանի հատվածում: Նրա անձնակազմից ցուցմունքներ են վերցնում:

Լուսաբացին կսկսվեն խորտակված արագանավի դուրսբերման աշխատանքները: Ջրի մակերեւույթին չի երեւում արագանավի ոչ մի մնացորդ: