Հնդկաստանի հյուսիսային եւ արեւմտյան շրջաններում ամբողջությամբ վերականգնվել է վերջին երկու օրերին խափանված էներգամատակարարումը:

Հիշեցնենք, որ էներգամատակարարման խափանումը տեղի էր ունեցել հուլիսի 31-ին:

Հնդկաստանի հյուսիսային,արեւմտյան եւ արեւելյան 22 նահանգներ հոսանքազրկվել էին, 684 միլիոն մարդ մնացել էր առանց էլեկտրականության: Էլեկտրամատակարարման այս խափանումը կարելի է համարել համաշխարհային պատմության մեջ ամենախոշորը, գրում է Ռոսբալտը»`վկայակոչելով Times of India-ին:

Հուլիսի 30-ին խափանման պատճառ էր դարձել այդ նահանգների կողմից էներգասպառման չափի գերազանցումը, ինչն ավելացրել էր ճնշումը բաշխող ցանցերում: Իսկ հուլիսի 31-ի կոլապսի պատճառներն անհայտ են;