Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջեւին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակությունից:

Գերուն Կարմիր խաչի կողմից փոխանցվել է հարազատների նամակները, նա եւս երկու գրություն է հանձնել Կարմիր խաչին` հարազատներին փոխանցելու համար:

Հուլիսի 26-ի գիշերվա ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ շփման գծում ԱՀ զինծառայող, Ադրբեջանի քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանձնվել: Սահմանախախտը ձերբակալվել էր, կատարվում է քննություն:  Ադրբեջանցի զինծառայողին գերեվարելու  մասին անհապաղ տեղեկացվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը: