Վրաստանում դպրոցական ավտոբուսը ընկել է 60 մետր խորությամբ ձորը: Բոլոր ուղևորները`4 ուսուցիչ եւ 13 աշակերտ տեղափոխվել են հիվանադանոց: Այս մասին հայտնել են արտակարգ իրավիճակների շրջանային ծառայությունից:

Վթարը տեղի է ունեցել Դուշեթի շրջանում, Խախմաթի գյուղից ոչ հեռու: Աշակերտները վերադառնում էին Շաթիլի կատարած էքսկուրսիայից:

Վթարի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ձորից հանել բոլոր տուժածներին: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ներկայումս նրանց  կյանքին վտանգ չի սպառնում:

Մարդիկ տեղափոխվել են Դուշեթիի եւ Թիֆլիսի հիվանդանոցներ: Տուժածներից 2-ը գտնվում են ծանր վիճակում: Մնացածների վիճակը գնահատվում է կայուն:

Նախնական տվյալներով, տաքացման պատճառով խափանվել են մեքենայի արգելակները, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: