Վիկտորիայից Տորոնտո թռիչքի ժամանակ Air Canada-ի ուղեւորը իր սենդվիչի մեջ ասեղ է գտել : Ավիաընկերության մամուլի քարտուղար Պիտեր Ֆիտցպատրիկը հայտնել է, որ իրենք «սերտ համագործակցում են ինքնաթիռներին սնունդ մատակարարող ծառայության հետ` անվտանգության միջոցները բարձրացնելու նպատակով»:
Ֆիտցպատրիկը ավելացրել է , որ դեպքից հետո ավիաընկերությունն անմիջապես դիմել է հասարակական սննդի ծառայություն:
«Газета.Ru»-ի տեղեկացմամբ, ոստիկանությունն արդեն սկսել է գործի քննությունը:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր NEWS.am-ը, հուլիսի կեսերին Delta Air Lines Inc ավիաընկերության ամերիկյան 4 չվերթների ժամանակ սենդվիչների մեջ հայտնաբերվել են ասեղներ, որի արդյունքում մեկ մարդ տուժել է: Վտանգավոր սենդվիչը վնասել է Մինեապոլիս թռչող ինքնաթիռի ուղեւորին, որից հետո ստուգումներ են կատարվել մնացած չվերթներում, արդյունքում ասեղներ են հայտնաբերվել Ատլանտայի 2 եւ Սիեթլի մեկ ինքնաթիռի մեջ:




























