Այսօր առավոտյան Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ, ինքնագնացը վրաերթի է ենթարկել ավտովթարի մասնակիցներին, ովքեր վթարից հետո զննում էին մեքենաներին հասցված վնասը:
Դեպքը տեղի է ունեցել Լենինգրադյան պողոտայից 26 կմ հեռավորության վրա: SHAANXI մակնիշի բեռնատարը, փորձելով շրջանցել իրար բախված DAF եւ ՎԱԶ մակնիշի մեքենաներին, դուրս է եկել ճանապարհից եւ վրաերթի ենթարկել «Ժիգուլի» մակնիշի մեքենայի վարորդին եւ ուղեւորին:
48 եւ 19 տարեկան տղամարդիկ տեղում մահացել են: ՆՏՎ-ի փոխացմամբ, ինքնագնացի վարորդը չի տուժել:
Մեկ օր առաջ նման դեպք էր գրանցվել նաև մերձմոսկովյան մայրուղու վրա: Երթուղային տաքսին մահացու վրաերթի է ենթարկել երկու տղամարդկանց , ովքեր, ավտովթարից հետո կանչելով ՊԱՏ-ի աշխատակիցների, կանգնել էին երթեւեկելի մասում:



























