Հուլիսի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արեւիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Անժելա Կաթունյանին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:


























