Հուլիսի 31-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից բերման են ենթարկել 35-ամյա, նախկինում դատված Համլետ Թ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, բաց դռնից մտնելով տներից մեկը՝ գողացել է ճամպրուկ, որի մեջ եղել է մոտ երկու միլոն դրամ արժողության հագուստ:
Գողոնն առգրավված է, կատարվում է նախաքննություն:


























