Իրանի կառավարությունը, որը դիմել էր միջազգային դատարան, այն բանից հետո, երբ Մոսկվան Թեհրանին չի տրամադրել համաձայնագրով հաստատված С-300 տեսակի զենիթահրթիռային համալիրները, հայտարարել է, որ ցանկանում է ոչ թե նյութական փոխհատուցում ստանալ, այլ նպատակ ունի ձեռք բերել համաձայնագրով հաստատված հրթիռային համալիրները :
«եթե Ռուսաստանը համաձայնի համալիրները առաքել, ապա իրանական կողմի բողոքը ետ կկանչվի: Նրանք, ովքեր Ռուսաստանի հետ միասին ընդունել են թիվ 1929 բանաձեւն Իրանի դեմ, այժմ արդեն քննադատում են Ռուսաստանին այդ քայլի համար»,- «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Իրանի դեսպան Ռեզա Սաջադին:
Հիշեցնենք, որ Իրանի Պաշտպանության նախարարությունը և The Aerospace Indastries Organisation ընկերությունը հայց են ներկայացրել Ժնեւի Տրետեյան միջազգային դատարան ընդդեմ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի` 2007 թ-ին կնքված համաձայնագրով զենիթահրթիռային համալիրները չտրամադրելու պատճառով: Իրանցիներն իրենց վնասը գնահատել են 4 միլիարդ դոլար:



























