Հուլիսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընթացել դեպի դաշտամիջյան հատված: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 31-ին, ժամը 18.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ձորափի փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մայիսյան-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը եւ 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:


























