Սիրիական SANA գործակալության հաղորդմամբ, ոչնչացված գրոհայինների շարքում շատ են արաբական եւ աֆրիկական երկրներից եկածները: Ճանաչվել են երկրի հյուսիսում գործող խմբավորման ղեկավար Ահմադ Աբդել Ռահման Հաջ Քասեմը, նաեւ` Յասեր Մահեդ Դին Աբբասը, Ռաջաբ Մուհամադ Հմեյմին, Ամար Աբդել Հայը, Անաս Հաջ Օսմանը, Օմար Ահմադ Բարաքաթը, Իբրահիմ Մանաֆիհին եւ Ահմադ Յուսեֆ Ջանուդին:

Հաղորդվում է, որ հուլիսի 31-ին Հանդրաթ բնակավայրի մոտակայքում հատուկ ծառայությունների գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ գրոհի է ենթարկվել ահաբեկիչների խոշոր խմբավորում`բաղկացած 400 -500 մարդուց: Արդյունքում գրոհայինների մեծ մասը ոչնչացվել է:

Սիրիական ընդդիմությունն իր հերթին հաղորդում է իր հաջողությունների եւ Հալեպը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Սիրիայի ԱԳՆ-ն նամակով դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ`կոչ անելով «զինված խմբավորումներից պահանջել լքել սիրիական քաղաքները եւ դադարեցնել ահաբեկչական գործողությունները»: Նամակում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի, Քաթարի եւ Թուրքիայի կողմից հովանավորվող այդ խմբավորումների ուսերին է ծանրացած Դամասկոսում իրագործված, իսկ Հալեպում դեռ շարունակվող ահասարռսուռ հանցագործությունների բեռը: