Օգոստոսի 1-ին նախատեսվող Երեւան-Հալեպ-Երեւան լրացուցիչ չվերթը չի կայացել ուղեւորների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնում է «Արմավիայի» լրատվական ծառայությունը:
Ազգային ավիափոխադրողը հայտնել է, որ պատրաստ է իր լրացուցիչ չվերթը անմիջապես իրականացնել ուղեւորների առկայության դեպքում:
Նշենք, որ ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, թե նախատեսում է օգոստոսի 1-ից իրականացնել լրացուցիչ չվերթ Երեւան-Հալեպ-Երեւան ուղղությամբ: Լրացուցիչ չվերթներ նախատեսվում են իրականացվել նաեւ օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին եւ 29-ին: Չվերթները կիրականացվեն 108 տեղանոց «Բոինգ» օդանավով»:




























