Պյատիգորսկից 9-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության գործով ձերբակալված Վլադիմիր Համբարձումովը խոստովանել է իր մեղքը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
Հիշեցնենք, որ Անյա Պրոկոպենկոյի սպանության կասկածանքով ձերբակալվել էր տեղի բնակիչ 40-ամյա Վլադիմիր Համբարձումովը: Նա բազմիցս դատված է եղել, ազատվել է հուլիսի 26-ին: Նրան կասկածում են նաեւ երիտասարդ մի կնոջ բռնաբարության մեջ:
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես հունիսի 23-ին ժամը 15:01-ին տղամարդն աղջկա հետ գնում է անտառի կողմը, իսկ 16:02-ին նա այնտեղից վերադառնում է մենակ: Հետաքննության ընթացքում լսվել են Համբարձումովի հեռախոսազրույցները: Զանգերը նա արել էր հանցանքի վայրից: Կասկածյալի մարմնին հայտնաբերվել են նաեւ գծավոր վնասվածքներ, որոնց վաղեմության ժամկետը 7-10 օր է: Դա համապատասխանում է հանցագործության կատարման ժամանակին, հայտնում է dni.ru-ն:
Ավելի վաղ քննիչներին անհրաժեշտ ապացույցներ էր տվել գենետիկական փորձաքննությունը:



























