Ուկրաինայում ձերբակալել են լրագրողներին, որոնք երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված կոչ էին գրել: 

«Յանուկովիչ, լեզուն քո դատավճիռն է, մի ստորագրիր», - դեղին գույնով գրված է եղել ասֆալտին` պետության ղեկավարի Կիեւում գտնվող  առանձատան առաջ:

Լրագրողներն ակնարկել են վերջերս Ռադայի կողմից ընդունված պետական լեզվաքաղաքականության վերաբերյալ օրենքը, որն զգալի ընդլայնում է ռուսերենի կիրառությունը տարածաշրջանային մակարդակով: Օրինագիծը բուռն քննարկումներ է առաջացրել ոչ միայն խորհրդարանում, այլեւ վեճ պատգամավորների միջեւ, բախումներ «Բերկուտի» մարտիկների հետ: Մոտ ժամանակներս օրենքը պետք է ստորագրի Յանուկովիչը:

Սկզբնապես Տատյանա Չորնովիլին մեղադրել են խուլիգանության մեջ եւ նույնիսկ կալանավորել են: Նրա ընկերուհին որպես վկա էր հանդես գալիս: Սակայն ավելի ուշ դատարանը ճանապարհի գրության մեջ իրավախախտման գծեր չի գտել եւ մեղադրյալին ազատ է արձակել, հայտնում է NEWSru.ua-ն: