Բուլղարական ոստիկանությունը հրապարակել է Բուրգասի մահապարտ-ահաբեկչի ֆոտոռոբոտը, որը ստեղծվել է պայթյունի վայրում գտնված հանցագործի գանգի հատվածների համակարգչային անալիզից:

Ֆոտոռոբոտի միջոցով  մահապարտ-ահաբեկչի ազգությունը որոշել հնարավոր չէ` չնայած պարզ երեւվում է, որ նա ունի եվրոպական արտաքին, այս մասին գրում է «Լենտա.ru»-ն:

Ըստ բուլղարական ոստիկանության, հիմքեր կան ենթադրելու, որ ահաբեկչությունը հանցագործ խմբավորման մանրակրկիտ ծրագրավորած աշխատանքի արդյունք է: Քննիչների կարծիքով, ահաբեկիչը, որի ինքնությունը մինչ այժմ դեռ անհայտ է, կարող էր  հանցակից ունենալ: Հայտնի է, որ նա Բուլղարիայի տարածքում շրջում էր ինչ-որ կնոջ ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել են 5 իսրայելցի զբոսաշրջիկ, ավտոբուսի տեղացի վարորդը եւ ահաբեկիչը: Մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են: