Օգոստոսի 1-ի առավոտյան Դամասկոսի քրիստոնեական թաղամասերում ընդհարումներ են տեղի ունեցել ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ:

Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, բախումները  հիմնականում տեղի են ունենում Բաբ-Թումայի եւ Բաբ-Շարկիի շրջաններում:

«Լենտա.ru»-ի փոխանցմամբ, երկու թաղամասերն էլ  գտնվում են հին քաղաքում` Դամասկոսի քրիստոնեական հատվածում, շրջապատված հին պատով: Այս թաղամասերն իրենցից ներկայացնում են նեղ փողոցներից կազմված սարդոստայն, որոնցից շատերով չեն կարող մեքենաներ անցնել:

Նախկինում ողջ ընդհարման ընթացքում քրիստոնյաները ծայրահեղ վատ էին վերաբերում ապստամբական շարժմանը եւ նրա ներկայացուցիչներին թույլ չէին տալիս մտնել իրենց բնակավայր:

Ընդդիմության եւ կառավարական զորքերի միջեւ ընդհարումները շարունակվում են նաեւ երկրի հյուսիսում` Հալեպում: AFP-ի աղբյուրների տեղեկացմամբ սիրիական ուժային համակարգերը` եւ զորքը, եւ ապստամբները, շարունակում են նոր ուժեր հավաքագրել այնտեղ: Բացի այդ, ապստամբները շարունակում են օգնություն ստանալ Թուրքիայից: