Լիբանանում գործող «Ռամկավար-ազատական կուսակցության նախագահ Արթուր Երկանյանը պահանջել է Լիբանանի Էներգետիկայի նախարար Ջեբրան Բասիլի հրաժարականը` նախարարության վատ աշխատանքի եւ «Լիբանանի էլեկտրականություն» ընկերության կոնկրետ պայմանագրային աշխատակիցների նկատմամբ իր վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է լիբանանյան «The Daily Star»-ը:

«Կառավարությունը, որը դժվարությամբ է առաջ ընթանում զարգացման ուղով, չի կարող թաքցնել անկարողությունը մարդկանց ամենօրյա  խնդիրները լուծելու հարցում եւ սրա լավագույն  ապացույցը` պայմանագրային աշխատակիցների վեճի հարցում  էներգետիկայի նախարարի ցուցաբերած  վերաբերմունքն է »,- նշել է Երկանյանը:

Պետական ընկերությունում աշխատող պայմանագրային աշխատակիցները բազմաթիվ ամիսներ գործադուլ են հայտարարել Բեյրութի կենտրոնակայանում` այդպիսով խախտելով ընկերության ծառայության գործընթացը, ինչն էլ հանգեցրել է էլեկտրականության անջատմանը:

Երկանյանը հայտնել է, որ Բասիլը տառապում է շիզոֆրենիայով, հիմք ունենալով էլեկտրականության անջատման դեմ ուղղված բողոքի ակցիաների դեմ ուղղված նրա ուղերձը, այլ խոսքով «Իր դեմ ուղղված բողոքները»:

Երկանյանը նախարարին մեղադրել է  նաեւ նրանում, որ վերջինս փորձել է վաճառել լիբանանահայ համայնքի պահանջները Թուրքիայից` Բեյրութի եւ Թուրքիայի միջեւ բազմամիլիոնանոց ծրագրի հետ կապված, որը նպատակ ուներ կարագավորել երկրի էներգետիկ համակարգը:

Զարմանք հայտնելով Բասիլի` Թուրքիայի հետ 360 մլն. արժողությամբ եռամյա էներգետիկ  համաձայնագրի ստորագրման ժամանակ կատարած վերջին հայտարարության կապակցությամբ` Երկանյանն ասել է, «Էներգետիկայի նախարարը կարծես թե մոռացել է` ովքեր են իր հայ գորընկերները կառավարության մեջ»` նկատի ունենալով «Դաշնակցությանը»:

«Կարծես թե էներգետիկ ոլորտում նրա ունեցած անհաջողությունը քիչ էին, Բասիլը ցանկանում է նաեւ զիջումների գնալ թուրքական կառավարությունից  հայերի պահանջների հարցում».-ավելացրել է նա: