Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարդին նահանգում՝ սահմանից 2 կմ հեռավորության վրա թուրքական տանկային ստորաբաժանումները զորավարժություններ են իրականացրել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի քրդաբնակ քաղաքները քրդական մի քանի կառույցների կողմից վերահսկողության տակ անցնելուց հետո Թուրքիայի Մարդին նահանգում օգոստոսի 1-ին 25 տանկերի մասնակցությամբ զորավարժություն է անցկացվել։ Զորավարժությանը հետեւել են բարձրաստիճան զինվորականներ։
Թուրքական մամուլն ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ Սիրիայի հետ սահմանին երկար տարիներ զորավարժություններ չէր անցկացվել։




























