Հանրապետության հրապարակից այսօր` օգոստոսի 1-ին,  մեկնարկել է «Էքսթրեմալ սպորտաձեւերի փառատոն 2012-ը» (ֆոտոռեպորտաժ): Փառատոնի մասնակիցները օգոստոսի 1-10-ը անց են կացնելու Սեւանա լճի` Շորժայի ափամերձ տարածքում: Փառատոնի սպորտաձեւերն են Փեյնթ-Բոլլ, ժառյամագլցում, ավտոմոտոսպորտ, կասկադյորություն, պարապլաներային եւ շատ այլ էքստրեմալ սպորտաձեւեր: Փառատոնի շրջանակներում սպասվում են նաեւ Դայվինգի միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են աշխարհի 7 երկրների դայվերներ:

«Այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպված մրցության շնորհիվ մենք հնարավորություն կստանանք 2013թ-ին Հայաստանում կազմակերպել «Բարձրլեռնային դայվինգի» առաջին համաշխարհային մրցումները, իսկ թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, դատեք ինքներդ»,- ասում են կազմակերպիչները։

Նշենք, որ փառատոնը  կազմակերպել են «Հայ Էքսթրիմ» հասարակական կազմակերպությունը, «Այաս» ակումբը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ։