Հալեպի հայաբնակ թաղամասերում դեռևս չկան կրակոցներ և ռազմական գործողություններ: Այս մասին օգոստոսի 1-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքերով, վերջին շրջանում ընդդիմադիրների մոտ նկատվում է ռազմական գործողությունների վարման մեթոդի որոշակի փոփոխություն. եթե նախկինում վերջիններս գործում էին սակավաբնակ շրջաններում, ապա այժմ հակառակը` խիտ բնակեցված վայրերում:
Գրիգորյանը կարծում է, որ սիրիական ընդդիմությունը փորձում է Հալեպը վերածել երկրորդ Բենղազիի եւ շարժվել լիբիական սցենարով: «Այս պահի դրությամբ նժարը գտնվում է կառավարական ուժերի կողմում, իսկ ընդդիմադիրները բավականին մեծ կորուստներ են ունեցել»,- նշել է փորձագետը եւ ավելացնել, որ եթե անգամ կառավարակ ուժերին հաջողվի շոշափելի հաջողություն գրանցել Հալեպում, այնուհանդերձ դա լուծում չի տա ընդհարմանը, այլ միայն կերկարացնի այն: Սիրիական հարցի միակ լուծումը նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հրաժարականն է»,- նշել է փորձագետը:
Իսկ այն, թե ինչ ուժեր կգլխավորեն Սիրիան, Գրիգորյանը նկատել է, որ Սիրիան միշտ աչքի է ընկել իր աշխարհիկ դիրքորոշմամբ եւ հենց աշխարհիկ ուժերի կողմից ղեկավարության ստանձնումն էլ համարում է ամենահավանական տարբերակը: « Այնուհանդերձ, դեռ վաղ է խոսել այս մասին, քանի որ սիրիական ընդդիմությունը միատարր չէ, այն կազմված է տարբեր ուժերից եւ խմբավորումներից, որոնց միջև կան անհամաձայնություններ»,- նշել է փորձագետը:




























