Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական ընտրությունները նշանակել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին: Այդ մասին օգոստոսի 1-ի ճեպազրույցում հայտնել է պատության ղեկավարի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

Վրացի առաջնորդն ակնկալում է օրինակելի խորհրդարանական ընտրություններ:  «Վրաստանի նախագահը հույս ունի, որ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները օրինակելի կլինեն», -հայտարարել է նա` նշելով, որ «Միխայիլ Սահակաշվիլին քանիցս ընդգծել է կառավարության պատրաստակամությունն այն հարցում, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, իսկ նախընտրական քարոզարշավը` բաց եւ թափանցիկ»:

Վրացական պետության ղեկավարի մամուլի խոսնակ  Մանանա Մանջգալաձեն նաեւ ասել է հետեւյալը. «Մենք այսօր եւս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ այդ ընտրություններն օրինական կլինեն»:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2008 թվականին: