ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսային խոսակցության ժամանակ տեսախցիկի առջեւ հետաքրքրիր դրվագ է գրանցվել, որ քննարկումների թեմա է դարձել թե ԱՄՆ-ում, թե Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրվել է 36 րոպե տեւողությամբ տեսագրություն՝ ԱՄՆ նախագահ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի մասին։ Տեսագրության մեջ հեռախոսազրույցի ժամանակ Օբամայի ձեռքին մական կա։
Սպիտակ տան ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ այս դեպքի կապակցությամբ հարցերի անձրեւ են տեղացել։ Լրագրողներից մեկը հարցրել է, թե այդ մականը փատի՞ց էր, թե՞ ալյումինից։ Իսկ մեկ այլ լրագրող փորձել է ճշտել, թե արդյոք Սիրիայի մասին զրուցելու ժամանակ Օբամայի ձեռքի մականը կապ ունի՞ ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր զարգացումների հետ։
Թուրքական հասարակության մեջ, մասնավորապես սոցցանցերում այս լուսանկարը քննադատության առիթ է դարձել։ Օրինակ՝ Մուհարրեմ Ինջե անունով անձը Twitter-ում գրել է. «Օբաման մատով է կանչում Թուրքիայի ԱԳ նախարարին, իսկ վարչապետի հետ խոսում՝ փայտը ձեռքին»։



























