Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. հունիսին կազմել են 1.67 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Մայիսի համեմատ միջազգային պահուստների ծավալը չի փոխվել, սակայն հունվարի համեմատ առկա է 150 մլն դոլարի նվազում:

Հայաստանի միջազգային պահուստներից 1.35 մլրդ դոլարը կամ 80%-ից ավելին պահվում են արժեթղթերի տեսքով: Արժեթղթային պորտֆելը  հունվարի համեմատ աճել է մոտ 120 մլն դոլարով, սակայն մայիսի համեմատ էական փոփոխություններ չի կրել: 

Հունիսին նվազել են կանխիկ դրամական միջոցները եւ ավանդները` կազմելով 263 մլն դոլար, մայիսի275  մլն դոլարի համեմատ: Հունվարի համեմատ կանխիկ դրամական միջւոցները նվազել են մոտ 250 մլն դոլարով: Այս նվազումը մասամբ փոխհատուցվել է «այլ արտարժութային ակտիվներ» հոդվածի աճով, որը ներկայում կազմում է մոտ 90 մլն դոլար: