Կապանում երեկ` հուլիսի 31-ին, կանխվել է 14-ամյա աղջկա ինքնասպանությունը: Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանության Կապանի բաժնում ժամը 13.00-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մի աղջիկ Կապան քաղաքի` հետիոտնի համար կառուցված վերգետնյա կամրջից ուզում է իրեն ցած նետել: Ոստիկանության աշխատակիցները եւ Կապանում գործող մանկական կենտրոնի մասնագետները մոտ 40 րոպե երեխայի հետ բանակցություններ են վարել, որպեսզի այդ քայլին չդիմի:
Երեխան հանձնվել է ծնողներին եւ գտնվում է ծնողների եւ Մանկական կենտրոնի աշխատակիցների ուշադրության ներքո:


























