«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.25 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.18%-ով, կամ 0.75 կետով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408.5 դրամ, վաճառքինը` մինչեւ 411 դրամ, թեեւ դոլար կարելի է ձեռքբերել նաեւ 410 դրամով: Ընդհանուր առմամբ` փոխանակման կետերն առայժմ զգուշավորություն են ցուցաբերում դոլարը թանկացնելու առումով:
Forex միջազգային շուկայում եվրոն, ընդհանուր առմամբ, թանկանալու միտում ունի, եւ իրացվում է 1.23 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի միջբանկային շուկայում ռուբլին շարունակում է թուլանալ` 1 դոլարն արժե 32.3322 դոլար:



























