Դոնի Ռոստովում մայրը գամել էր երկու երեխաների սենյակի դուռը, որպեսզի նրանք չխանգարեին իր անձնական կյանքին: Երբ խնամակալ մարմինները տարել են 6-ամյա Պաշային եւ նրա քույր Դիանային, նրանք խոսել չէին կարողանում եւ դժվարությամբ էին շարժվում: Նրանց մոտ զարգացման բավականին մեծ հետամնացություն է գրանցվել, նյարդային հիվանդություններ:
24-ամյա Իրինան պատմել է, որ գամել էր երեխաների սենյակի դուռը, որպեսզի չխանգարեին իրեն: Մի անգամ էլ կինը պարզապես դուռը տախտակներով է փակել, իսկ ապակիներին վարագույր է քաշել: Մայրը երեխաների մոտ օրական միայն մեկ անգամ է մտել, որպեսզի կերակրի:
Երեխաների տատիկը գաղտնի կերակրել է նրանց: Վերջիվերջո կինը չի դիմացել եւ իր դստեր գործողությունների մասին հայտնել է խնամակալ մարմիններին:
«Երբ Պաշային եւ Դիանային տանում էին մոր մոտից, նրանց սենյակում սարսափելի տեսարան էր: Գարշահոտություն էր, կահույք ընդհանրապես չկար: Անկողինը որդերով էր լեցուն, ես երջանիկ եմ, որ թոռներս այժմ ինձ հետ են ապրում», - պատմել է նա LifeNews-ին:
Այժմ որոշվում է Իրինային ծնողական իրավունքներից զրկելու հարցը:



























