Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) 2012 թ. հուլիսի 1-ի դրությամբ ընդգրկված է եղել 182.4 հազ. մարդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատ հաշմանդամների թիվն աճել է 10 հազարով:

Հաշմանդամների թվաքանակը հիմնականում աճել է երրորդ խմբի հաշմանդամների մասով` նախորդ տարվա 67.5 հազարի համեմատ ներկայում 76.7 հազ. է: Ավելացել են նաեւ հաշմանդամ երեխաները` 8156 նախորդ տարվա 7988-ի համեմատ: Առաջին խմբի հաշմանդամների թիվը ներկայում 11 հազ. է, երկրորդ խմբինը` 86.4 հազ.:

Զինծառայության ժամանակ (ներառյալ ՀՀ պաշտպանության ժամանակ) հաշմանդամ է դարձել 10.7 հազ. մարդ, այդ թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 100-ով: