Եգիտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի գրասենյակը ժխտել է տեղեկություններն այն մասին, որ եգիպտական առաջնորդը ուղերձ է հղել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին:

Մուհամեդ Մուրսիի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախագահը ոչ մի ուղերձ չի հղել Իսրայելին, եւ իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները այս թեմայով չեն համապատասխանում իրականությանը:

Ինչպես տեղեկացնում է NEWSru.co.il-ը, «Կոլ Իսրայել» ռադիոկայանի կայքում տեղադրվել է երկրի նախագահի գրասենյակից ստացված փաստաթղթի պատճեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, իսրայելական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ բոլորովին վերջերս Եգիպտոսի նախագահ դարձած Մուհամեդ Մուրսին  հուլիսի 31-ին գրել է իր առաջին նամակը` իսրայելցի գործընկեր Շիմոն Պերեսին, որում առաջարկել է ջանքեր գործադրել մերձավորասիական խաղաղ գործընթացի վերականգնման համար: Ուղերձը որպես պատասխան է ընկալվել  Պերեսի հղած շնորհավորանքներին` մուսուլմանական սուրբ Ռամադան ամսվա սկզբի համար: