Գիտնականները զավեշտալի բացահայտում են կատարել Բրազիլիայի Ամազոն գետի  շրջաններից մեկում: Նրանք հայտնաբերել են մինչ այժմ անհայտ արարած, որը նման է օձի եւ տեսքով տղամարդու սեռական օրգան է հիշեցնում:

Նոր տեսակն ստացել է Atretochoana eiselti անունը` «ճկուն օձ», սակայն իրականում դա սողուն չէ, այլ անոտ երկկենցաղ, որի ազգակիցներն են գորտերը եւ սալամանդրները: 

Ինչպես բրիտանական The Sun-ին վկայակոչելով գրում է  NEWSru.com-ը , այդպիսի 6 արարածներ են հայտնաբերվել: Մեկը սատկել է, երկուսին գիտնականները թողել են հետազոտման համար, իսկ մնացած երեքին ազատ են թողել: 

Նոր տեսակն աչք չունի, ինչպես նաեւ թոքեր: Գիտնականները կարծում են, որ Atretochoana eiselti շնչում է մաշկով, իսկ սնվում է մանր ձկներով եւ որդերով: