2012թ. ցորենի ակնկալելի բերքահավաքը կազմելու է 235 հազար տոննա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել գալստյանը Գյումրիի սելեկցիոն կայան կատարած այցի ընթացքում:
Ամփոփելով վարչապետի գլխավորությամբ կայացած խորհրդակցության արդյունքները` նա հայտնել է, թե 10-11 հազար տոննա աճը ծրագրվում է ապահովել Ռուսաստանից բերված սերմերի, մասնավորապես Կրասնոդարսկայա-99 ցորնատեսակի օգտագործման հաշվին:
Նշենք, որ ըստ վիճակագրական ծառայության տվյալների, վերջին մի քանի տարիներին ցորենի ցանքը կրճատվել է, եթե 2008թ. այն կազմել է 93 հազար հեկտար, 2010-ին` 87 հազար, իսկ 2011-ին` 77 հազար հա: 2012թ. արդյունքներով, այն կհասնի 91 հազար հա-ի, իսկ 2013-ին ծրագրվում է հասցնել 100 հազար հեկտարի, մի քանի տարի անց` մինչեւ 120 հազար, իսկ ստացված ցորենը մինչեւ 350 հազար տոննայի, նշել է Գալստյանը:
Նշենք, որ ներկայումս Հայաստանը բավարարում է ցորենի իր պահանջմունքները 35-40 տոկոսով, իսկ մնացած մասը` Ռուսաստանից ներկրվող ցորենի հաշվին:



























