Գերմանացի երկու ոստիկանների` Բադեն-Վյուրտեմբերգից մեղադրել են «Կու-կլուքս-կլանի» հետ կապերի մեջ: Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է նեոնացիստական «Նացիոնալ-սոցիալիստական ընդհատակ» միավորման գործի հետաքննության ընթացքում:
Իրավապահները «Կու-կլուքս-կլանի եվրոպական սպիտակ ասպետներ» կազմակերպության անդամ են եղել մոտ մեկուկես տարի` 2001-2001 թվականներին: Կազմակերպությունը ստեղծվել էր 2000թ. եւ գոյություն ունեցել երկու տարի:
2004թ. ներքին հետաքննության ժամանակ նրանք խոստովանել են, որ կազմակերպության անդամ են եղել, բայց նշել են, թե չեն իմացել «սպիտակ ասպետների» ազգայնամոլ բնույթի մասին:
Նշվում է, որ նրանք երկուսն էլ մինչ օրս ծառայում են ոստիկանությունում, ինչը հարուցել է սոցիալ-դեմոկրատական եւ ազատական շրջանակների զայրույթը:




























